BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը

Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը
03.06.2017 | 00:33

Հունիսի 15-ին տեղի փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ տաղանդաշատ ջութակահարուհի Դիանա Ադամյանը: Ռուսաստանի առաջատար նվագախմբի վեհաշուք համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ այս տարի նշվող հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:

Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբն իր փառավոր պատմության ընթացքում ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մաազուրը, Եվգենի Սրավինսկին, մենակատարներ` Սվյատոսլավ Ռիխտերի, Դավիդ Օյստրախի, Լուչիանո Պավարոտիի, Վիկտոր Տրետյակովի, Պինկաս Ցուկերմանի, Յուրի Բաշմետի, Դենիս Մացուևի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ: 1974թ.-ից ի վեր պատմական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել Վլադիմիր Ֆեդոսեևը: Այս նվագախմբի հետ մաեստրո Ֆեդոսեևը բացահայտել է Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին և Վադիմ Րեպինին: Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի “Տոնհալլե” նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Նվագախմբի նվագացանկը ահռելի է, հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, “Մելոդիա” և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից: Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներ ունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Նրանք զբաղվում են նաև լուսավորչական գործունեությամբ, համերգներ նվագելով Տրետյակովյան պատկերասրահում և Լոմոնոսովի անվան համալսարանում: 2016թ-ին խումբը ներկայացրեց հայրենական կինոյին նվիրված համերգաշար` Կրեմլյան պալատում: Հայտնի են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու “Ունդինա” օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-ի ելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ